Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Ռուսական նավթամթերքի տեսակարար կշիռը Վրաստանում նվազել է
02/09/2024 12:12
Կիսվել

Ռուսական նավթամթերքի տեսակարար կշիռը Վրաստանում նվազել է

Ռուսական նավթամթերքի մասնաբաժինը վրացական շուկայում արդեն նվազել է մինչև 43%: Մինչ այդ ռուսական ներմուծումը կազմում էր վրացական շուկայի 63%-ը։ Սա վերաբերում է հիմնականում դիզվառելիքին ու բենզինիին: Պատճառը ռուսական իշխանությունների կողմից սահմանված արտահանման սահմանափակումներն են:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի առաջին յոթ ամիսներին ռուսական նավթամթերքն արդեն կորցրել է վրացական շուկայի 20%-ը, իսկ արտահանման եկամուտները նվազել են 13.5%-ով:

Եթե մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի իշխանությունների կողմից սահմանափակումների սահմանումը, ռուսական նավթամթերքի ներմուծումը Վրաստան կազմում էր 42 միլիոն 634 հազար դոլար, ապա ընդամենը մեկ ամսում՝ 2023 թվականի հոկտեմբերին, այդ ցուցանիշն արդեն իջել է մինչև 25 միլիոն 33 հազար դոլար, իսկ նոյեմբերին՝ 10 միլիոն 991 հազար դոլար: Ուշագրավ է, որ դեկտեմբերին ներմուծումը կրկին աճել է՝ կազմելով 38 միլիոն 498 հազար դոլար:

Ընթացիկ տարվա մարտի 1-ից, երբ Ռուսաստանն արգելեց բենզինի արտահանումը, ներմուծումը կրկին կրճատվեց: Թեև հետագայում այն ​​շարունակեց աճել: Մասնավորապես, 2024 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 67 միլիոն 184 հազար դոլարի նավթամթերք, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալը կազմել է 62 միլիոն 474 հազար դոլար:

Այսպիսով, ընդհանուր ներմուծման մեջ ռուսական նավթամթերքի տեսակարար կշիռը 2023 թվականի հուլիսին կազմում էր 56%, իսկ 2024 թվականի հուլիսին այն իջել է մինչև 48,7%: Նավթամթերքի ներմուծման ծավալը 2023 թվականի հուլիսին կազմել է 111 միլիոն 697 հազաար դոլար, իսկ ընթացիկ տարվա հուլիսին՝ 137 միլիոն 979 հազար դոլար:

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35