Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2012Թ.-ԻՆ ԵՎՍ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՀԱՋՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
19/03/2013 10:13
Կիսվել

2012Թ.-ԻՆ ԵՎՍ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՀԱՋՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի կողմից 2012 թվականին կատարված ներդրումների համախառն ծավալը կազմել է շուրջ 24,1 մլրդ ԱՄՆ դոլար: Չնայած այն փաստին, որ այս ցուցանիշը միլիարդատերը համարել է «ծայրահեղ թույլ», վերլուծաբաններն ընդգծում են` 2012 թվականին Ուորեն Բաֆեթին հաջողվել է կնքել մի շարք հաջող ներդրումային գործարքներ: Դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև.

1.Wells Fargo

Ուորեն Բաֆեթը նախորդ տարվա ընթացքում շարունակաբար մեծացրել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի` Wells Fargo-ի կապիտալում իր մասնակցությունը: Արդյունքում, Berkshire Hathaway հիմնադրամը մեկ տարվա ընթացքում գնել է 56,2 մլն արժեթուղթ`  իր մասնաբաժինը 7,6%-ից հասցնելով 8,7%-ի:

2.General Motors

2012 թվականին Բաֆեթը գնել է ճգնաժամը հաղթահարած և չինական շուկայոմ արագ տեմպերով զարգացող General Motors ընկերության 25 մլն արժեթուղթ: Նախորդ մեկ տարվա ընթացքում General Motors-ի բաժնետոմսերի գինն աճել է 12%-ով:

3. DirectTV

2012 թվականին Ոուրեն Բաֆեթի ներդրումային հիմնադրամը գնել է  DirectTV հեռուստաընկերության 13,7 մլն արժեթուղթ:

4. DaVita Healthcare Partner

2012 թվականին Berkshire-ը գնել է DaVita Healthcare Partners ընկերության 10.9 մլն արժեթուղթ և դարձել ընկերության խոշորագույն բաժնետերը (15,7%): Նախորդ մեկ տարվա ընթացքում DaVita Healthcare Partners ընկերության արժեթղթերի գինն աճել է 37%-ով:

5. National Oilwell Varco

Նախորդ տարի Ուորեն Բաֆեթը գնել է National Oilwell Varco ընկերության 5,3 մլն արժեթուղթ: Չնայած այս գործարքը Բաֆեթի ներդրումային հիմնադրամի ընդհանուր ծավալում շատ փոքր տեղ է զբաղեցնում, այնուամենայնիվ, գնահատվում է որպես հաջողված:

6. IBM

2012 թվականին Բաֆեթը գնել է IBM ընկերության արժեթղթեր: Տարվա ընթացքում կնքված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4,2 մլն հատ արժեթուղթ: Արդյունքում, Berkshire հիմնադրամն արդեն տնօրինում է ընկերության 68,1 մլն արժեթուղթ (6%):

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12