ԵՀ ղեկավարը կներկայացնի ԵՄ գյուղատնտեսության ապագայի տեսլականը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ առաջիկայում կներկայացնի ԵՄ գյուղատնտեսության ապագայի տեսլականը:
Բրյուսելում համայնքի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությանը նվիրված ասուլիսում ԵՀ-ի ղեկավարը լրագրողներին ներկայացրել է «Եվրոպայում գյուղատնտեսության և պարենի ընդհանուր հեռանկարը» զեկույցը՝ մարտահրավերների և հնարավորությունների գնահատմամբ, ինչպես նաև առաջարկություններով:
Ինչպես ասել է ԵՀ ղեկավարը, Եվրահանձնաժողովի աշխատանքը հիմնված է լինելու հինգ առաջարկի վրա: Դրանք են՝ «միասին աշխատել հանուն գյուղատնտեսության կայուն, դիմացկուն և մրցունակ ապագայի», «շարժվել դեպի կայուն գյուղատնտեսություն և պարենային համակարգեր», «խթանել փոխակերպվող կայունությանը», «բարձրացնել ոլորտի գրավչությունը» և «ավելի հասանելի ու պրակտիկ դարձնել գիտելիքը» և «խթանել նորարարությունը գյուղոլորտում»: