
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 407.5 ՄԼՆ ԴՐԱՄ
Կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է ավելի քան 407.5 մլն դրամ, որով ապահովվելու են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահպանումը, վերակառուցումը և արդիականացումը, Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնակի հարդարման և նորոգման աշխատանքի կատարումը։