2012Թ.-ԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԿԻՆՈՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 36% ԱՃ
Ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիայի (MPAA) տարեկան հաշվետվության համաձայն՝ իր ծավալներով աշխարհում առաջին տեղում հյուսիսամերիկյան կինոշուկան է, երկրորդ տեղում` չինական, երրորդում` ճապոնական:
2012 թվականին Կանադայում և ԱՄՆ-ում կինոընկերությունները տոմսերի վաճառքից ապահովել են 10,8 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ: Չինաստանում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 2,7 մլրդ ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով աճելով 36%-ով: ճապոնիայում ցուցանիշը կազմել է 2,4 մլրդ ԱՄՆ դոլար: