ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԻՍՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի կանոնադրության փոփոխություններին և 2013 թվականի բյուջեի, հաստիքացուցակին և կառուցվածքին:
Ներկայացվել է նաև հիմնադրամի 2013 թվականի աշխատանքային պլանը, որը հաստատվել է խորհրդի կողմից: Դրա համաձայն՝ նախատեսվում է ընթացիկ տարում ձևավորել Հավատարմագրման հանձնաժողով, իրականացնել միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման գործընթացներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման պատասխանատուների վերապատրաստում և այլն: