
«ԳԱԶՊՐՈՄ»-Ը ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ ԴԵՊԻ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Ռուսական «Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային գազային կորպորացիան (CNPC) մտադիր են մինչև տարեվերջ ստորագրել 30 տարի ժամկետով պայմանագիր:
Ինչպես հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ արդեն ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ սկսած 2018 թվականից «Գազպրոմ» ընկերությունը Չինաստանին տարեկան կմատակարարի 38 մլրդ խոր. մետր գազ՝ ծավալները մեծացնելու և մինչև 60 մլրդ խոր.մետր հասցնելու հնարավորությամբ:
Ալեքսեյ Միլլերի գնահատմամբ՝ ստորագրվելիք պայմանագիրը կրում է ռազմավարական բնույթ: