MOODY’S. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԿՆԵԼ
Ֆրանսիայի բանկային համակարգի իրավիճակի վերաբերյալ ընդհանուր կանխատեսումը բացասական է` պայմանավորված եվրոպական ճգնաժամով: Այս մասին նշվում է Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալության հաշվետվության մեջ:
Գործակալության վերլուծաբանները չեն բացառում Ֆրանսիայի բանկերի ակտիվների որակի հնարավոր անկումը` միաժամանակ ընդգծելով, որ ֆրանսիական չորս խոշորագույն բանկերի` BNP Paribas-ի, Credit Agricole-ի, Societ Generale-ի և BPCE-ի գործերն այդքան էլ վատ չեն: 2012 թվականի չորրորդ եռամսյակում այս բանկերին հաջողվել է ապահովել ավանդների ծավալի 3% աճ և բարձրացնել իրացվելիության մակարդակը:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին, 2012 թվականի համեմատ, ֆրանսիական բանկերի զուտ շահույթը կաճի: