
«ՔՈՒՎԵՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱՄԲԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Քննարկվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Մաստարայի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը պատասխանատուներին հորդորել է Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել` «Քուվեյթ» հիմնադրամին ներկայացնելու համար, ինչպես նաեւ աշխատել քուվեյթցի գործընկերների հետ` անհրաժեշտության դեպքում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ «Քուվեյթ» հիմնադրամը հետաքրքրվածություն էր ցուցաբերել ջրամբարի կառուցման նախագծի նկատմամբ եւ պատրաստակամություն հայտնել ֆինանսավորման հարցը քննարկել հիմնադրամի խորհրդում: