ԿԼԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՁՈՒԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄ Է
2012 թվականին զարգացած երկրները շարունակել են զիջել իրենց դիրքերը կլանումների և միաձուլումների համաշխարհային շուկայում, որտեղ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է ակտիվության անկում: Ինչպես նշվում է A.T. Kearney խորհրդատվական ընկերության հրապարակման մեջ` 2012 թվականին աշխարհում մաժորիտար փաթեթների գնման գործարքների արժեքը կրճատվել է 13%-ով, իսկ քանակը` 6%-ով: Առավել մեծ անկում գրանցվել է զարգացած և զարգացող երկրների միջև կնքվող գործարքների մասով:
Հատկանշական է, որ չնայած ընդհանուր ակտիվության անկմանը` նախորդ տարի կլանումների և միաձուլումների շուկայում զգալի աճել է զարգացող երկրների դերը: Հաշվետու տարում Չինաստանի, Հնդկաստանի և Մալազիայի ընկերություններին բաժին է ընկել զարգացող երկրների կողմից զարգացած երկրներում իրականացված կլանման գործարքների կեսից ավելին, ընդ որում` զարգացող երկրները ներկայացնող ընկերությունների համար կլանման տեսանկյունից առավել գրավիչ են եղել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընկերությունները: