
ՍԼՈՎԵՆԻԱՆ ԿՀԱՅՏՆՎԻ ԿԻՊՐՈՍԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Ըստ Capital Economics վերլուծական ընկերության հաշվետվության՝ Սլովենիան կարող է հայտնվել Կիպրոսի կարգավիճակում: Սլովենիայի բանկային համակարգում «վատ» պարտքերի մասնաբաժինը կազմում է մոտ 15%, իսկ երեք խոշորագույն բանկերում ցուցանիշը հասնում է 20%-ի: Կանխատեսվում է, որ ստեղծված իրավիճակում երկրի տնտեսական աճի տեմպերը զգալի կդանդաղեն:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ Սլովենիայի բանկային ոլորտի վերակազմավորման համար կպահանջվի մոտ 1 մլրդ եվրո: Եվս 3 մլրդ եվրո կպահանջվի այլ ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Նշենք, որ Սլովենիայի արտաքին պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 48%-ը: