267.5 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆԸ
Այսօրվա նիստում գործադիրը համաձայնել է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 267.5 մլն դրամն ուղղել մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգմանը։
Որոշման համաձայն՝ ֆինանսավորվում է արդեն իսկ կատարված աշխատանքի մի մասը։ Փողոցի երթևեկելի մասի ամբողջ երկայնքով 4-5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ է արվել, փոխվել են մայթերի խճե հիմքով ասֆալտբետոնե ծածկը, եզրաքարերը։
Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը 2 հազար 485 գծամետր է, լայնությունը` 13-18 մետր։