Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
Moody’s-ն իջեցրել է Իսրայելի սուվերեն վարկանիշը մինչև Baa1
30/09/2024 12:57
Կիսվել

Moody’s-ն իջեցրել է Իսրայելի սուվերեն վարկանիշը մինչև Baa1

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Իսրայելի սուվերեն վարկանիշը A2-ից մինչև Baa1՝ բացասական կանխատեսմամբ: Ինչպես ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, դա տեղի է ունեցել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ հակամարտության սրման պատճառով։

«Մեր գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական ռիսկերը հետագայում ավելացել են՝ հասնելով շատ բարձր մակարդակի, ինչը էական բացասական հետևանքներ կունենա Իսրայելի վարկունակության վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»:

Ինչպես նշում է գործակալությունը, Իսրայելի ղեկավարության կողմից հայտարարված նպատակը՝ հյուսիսային շրջաններից տարհանված երկրի 60 հազար բնակիչներին իրենց տներ վերադարձնելը, ենթադրում է ավելի ակտիվ ռազմական գործողություններ իրականացնել: Միաժամանակ Moody’s-ն ընդգծում է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնելու հնարավորությունները նվազել են, իսկ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ռիսկերը՝ զգալիորեն աճել: Ըստ կանխատեսման՝ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ հակամարտության հավանականությունը մնում է ցածր, բայց ոչ անհնար:

Գործակալությունն ակնկալում է, որ մինչ տարեվերջ Իսրայելի ՀՆԱ-ի իրական աճը ռազմական գործողությունների պատճառով կկազմի ընդամենը 0.5%: 2025 թվականի կանխատեսումը 4%-ից իջեցվել է 1.5%-:

Moody’s-ն ընթացիկ տարում երկրորդ անգամ է իջեցնում Իսրայելի վարկանիշը. փետրվարին այն կրճատել էր A1-ից մինչև A2:

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17