Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
29/03/2013 17:39
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու տնտեսության զարգացման առկա իրավիճակը, խնդիրները և անելիքները: Վարչապետն ընդգծել է, որ փորձը ցույց է տալիս՝ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում է առաջընթաց և զարգացում:

«Երկու տարի առաջ ձեռնամուխ ենք եղել իրական հատվածում այդպիսի ազգային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում կունենանք տնտեսության հստակ կառուցվածք, հստակ առաջնահերթություններ, պատշաճ պետական վերահսկողություն և թափանցիկություն, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ», – նշել է վարչապետը և հավելել, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի տեսական հիմքերի ձևավորումն էր և ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Երկրորդ քայլով պետությունը պատրաստակամություն է հայտնել` բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկել հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը: Ընդ որում, պետությունը պատրաստ է երկխոսության` ինչպես մեծածավալ վարկեր վերցրած, բայց դրանք մարել չկարողացող ձեռնարկությունների, այնպես էլ հաջողության հասած և շուկայում որոշակի դիրք զբաղեցնող, բայց որակական փոփոխության խնդրի առջև կանգնած ձեռնարկությունների բիզնես-առաջարկները և տրամադրել առկա բոլոր հնարավորությունները:

Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ արդյունաբերական ռազմավարության իրականացման առաջին քայլերը լինելու են ամենադժվարինը: «Հաջողության են հասնելու նրանք, ովքեր հավատալու են այս ծրագրին և ում հետ համաձայնության ենք գալու ռազմավարական համագործակցության շուրջ: Օգտվելով առիթից` կոչ եմ անում ձեզ լինել ակտիվ և ներկայացնել ձեր բիզնես-ծրագրերը: Մեր ռազմավարությունը լինելու է առավելագույնս օբյեկտիվ. հրապարակավ ներկայացնելու ենք այս կամ այն բիզնեսին օժանդակելու չափանիշները: Առաջին հերթին, մեզ հետաքրքրում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, ձեռնարկությունները, որոնք ցույց են տալիս, որ պետական օժանդակության շնորհիվ ստեղծվում են բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, ձեռնարկությունները, որոնք ակնհայտորեն ունեն մենեջմենթի բարձր մակարդակ, ինչն ապացուցվում է իրենց կենսագրությամբ և վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսություն վարելու փորձով: Առաջնահերթ են լինելու նաև այն ծրագրերը, որոնց շուրջ գործարարները կարող են միավորվել և իրականացնել համատեղ», – նշել է վարչապետը:  

Այնուհետև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը զեկուցել է արդյունաբերության ոլորտի ընթացիկ իրավիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող հիմնական միջոցառումների մասին: Ելույթով են հանդես եկել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրանք անդրադարձել են ոլորտում առկա խնդիրներին և կարևորել պետության օժանդակությունն այդ խնդիրների լուծման գործում:

Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հանդիպմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, արծարծվել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակահարմարության հարցը և այլն:

Նեղ կազմով հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային նոր ծրագրերը` ուղղված արտահանման աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ ավելացմանը, արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակության հարցը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75