Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024թ. հունվար-օգոստոսին աճել է 2․4%-ով
08/10/2024 14:17
Կիսվել

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024թ. հունվար-օգոստոսին աճել է 2․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,121.2[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 8․3%-ով և կազմել 2,448.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 9․5%-ով և կազմել 1,379.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 5․2%-ով և կազմել 1,586.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 38․3%-ով և կազմել 0.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 31․3%-ով և կազմել 706.4[1] մլն կՎտ ժամ։

[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 198.7 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 175.2 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88