2024-ի հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 11․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 202,087.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 11․4%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 23․2%-ով և կազմել 7,019.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 29․3%-ով՝ կազմելով 11,407.7 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 44%-ով և կազմել 2,932.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 20․4%-ով և կազմել 15,363.7 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 24․6%-ով՝ կազմելով 13,199.3 տոննա։