ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18.4%-ՈՎ
2013 թվականի առաջին երկու ամսում մեր երկրի պետական պարտքի սպասարկմանը պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 7.5 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 72.6%-ը:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ այս գումարից 5.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 1.7 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը:
Պետական պարտքի սպասարկման ծախսերը 18.4%-ով կամ 1.2 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նախարարության պարզաբանմամբ՝ աճը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: