ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՇՈՒՐՋ 12.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված հասույթի համախառն ծավալը կազմել է շուրջ 25,8 մլրդ ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է 10.6%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է ավելի քան 12,6 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով ապահովելով 10.8% աճ: Ամսական կտրվածքով ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:
Նշենք նաև, որ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հասույթի զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում: