Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԿՈՎԿԱՍԻ ԱՃԻ ՖՈՆԴՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
03/04/2013 12:40
Կիսվել

ԿՈՎԿԱՍԻ ԱՃԻ ՖՈՆԴՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» (ՓՁԱՖ) կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում են Հայաստանում ՓՁԱՖ-ի կողմից կառավարվող Կովկասի աճի ֆոնդի բաժնեմասնակցությամբ առաջին ներդրման մասին:

Կովկասի աճի ֆոնդի կողմից ներդրումային համաձայնագիրը ստորագրել է գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, իսկ ապրանքների ներկրմամբ և մատակարարմամբ  զբաղվող «Նյու ֆորս» ՍՊԸ-ի կողմից՝ հիմնադիր-տնօրեն Արթուր Հովակիմյանը:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում բաժնեմասնակցությամբ ներդրումը «Նյու ֆորս» ՍՊԸ-ին հնարավորություն կընձեռի ընդլայնել գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մուտք գործել Վրաստանի շուկա: «Նյու ֆորս»-ի կողմից ներգրաված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են սննդային և այլ ապրանքների՝ տարածաշրջանային մակարդակով մատակարարման հարթակ ստեղծելու համար, որը թույլ կտա ներկրել տարատեսակ արտասահմանյան ապրանքներ , ինչպես նաև արտահանել տեղական արտադրանք: Դա կնպաստի հայաստանյան ընկերությունների վաճառքների և եկամուտների աճին: «Նյու ֆորս» ընկերությունը նպատակ ունի նաև կառուցել սառնարանային տնտեսություն սառեցված ապրանքներ մատակարարելու նպատակով և ընդլայնել սառնարանային ավտոմեքենաների և բեռնատարների պարկը:

ՓՁԱՖ-ը ծրագրում է բարեփոխումներ իրականացնել «Նյու ֆորս» ՍՊԸ-ում, ինչը ներառում է, ընկերության կորպորատիվ կառավարման ընթացակարգերի բարելավում, շրջակա միջավայրի պահպանության համակարգի ներդրում և այլն: Այս քայլերի արդյունքում՝ հայաստանցի սպառողները կարող են ակնկալել տեղական և արտասահմանյան (սննդային և ոչ սննդային) ապրանքների ավելի լայն տեսականի խանութներում և սուպերմարկետներում, որոնց մատակարարումը կիրականացվի ժամանակին, էկոլոգիապես ապահով եղանակով՝ պահպանելով ապրանքների լավագույն հատկանիշները:

Կովկասի տարածաշրջանում ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդը կնքում է երրորդ ներդրումային համաձայնագիրը:  ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի կողմից երկու ներդրում արդեն իրականացվել է Վրաստանում:

ՓՁԱՖ հայաստանյան ներկայացուցչությունը կշարունակի ուսումնասիրել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ֆինանսավորման նպատակով ներկայացված հայտերը՝ նպատակ ունենալով ձևավորել  զարգացման և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների ընդգրկուն պորտֆել:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59