
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է 53%-ՈՎ
Այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից արտահանվել է 43,2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 53%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս նույն ժամանակահատվածում Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման ծավալը կազմել է 59,7 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով ավելի քան 64%-ով:
Արդյունքում, արտերկրից Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը հանրապետությունից պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է շուրջ 1.4 անգամ:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է 18%: Ներմուծման ընդհանուր ծավալում պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման տեսակարար կշիռը կազմել է 9%: