DEUTSCHE BANK-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ
Գերմանական Deutsche Bank-ը կասկածվում է ֆինանսական խարդախությունների մեջ: Reuters-ի փոխանցմամբ՝ բանկը գաղտնի է պահել իր կրած կորուստները, որոնք գնահատվում են շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլար: Deutsche Bank-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցել վերահսկող մարմինների հետ` միևնույն ժամանակ հայտարարելով, որ հետաքննության անհրաժեշտություն չկա:
Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Deutsche Bank-ն արդեն մի քանի անգամ մեղադրվել է ֆինանսական խարդախությունների մեջ: