4.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կառավարությունը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Մարդահամար 2011» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը:
Այս առիթով վարչապետը շեշտել է գյուղատնտեսության ոլորտում համատարած` հողերի, գյուղատնտեսական կենդանիների, շինությունների, աշխատատեղերի հաշվառում անցկացնելու կարևորությունը։
Այդ գործի համար անհրաժեշտ 4.5 մլն ԱՄՆ դոլարը պետք է հավաքվի համաֆինանսավորմամբ, նաև դոնորների օգնությամբ։
Հաշվառումը, որի արդյունքում երկիրը կունենա վարչական ռեգիստր, պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում։