Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ՉԵԽԻԱՆ ԴԵՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» ՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
05/04/2013 11:05
Կիսվել

ՉԵԽԻԱՆ ԴԵՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» ՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ

Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը դեմ է արտահայտվել Եվրամիության երկրներում ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկի ներդրմանը: Նրա կարծիքով՝ ֆինանսական գործառնությունների նկատմամբ հարկի կիրառումը միայն կվնասի Եվրամիության տնտեսությանն ու կթուլացնի եվրոպական երկրների մրցունակությունը:  

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Եվրամիության 11 երկրում ներդնել ֆինանսական գործառնությունների համար նոր հարկատեսակ և հարկել Եվրամիության տարածքում իրականացվող բոլոր այն գործարքները, որոնք կապված են ֆինանսական գործիքների հետ:  

Նոր հարկատեսակի մասով սահմանվել է 0.1% դրույքաչափ՝ բաժնետոմսերի և պարտատոմսերի հետ կապված գործարքների համար,  0.01%` դերիվատիվների հետ կապված գործարքների համար: Եթե նոր հարկատեսակը հաստատվի նաև Եվրամիության խորհրդի կողմից, ապա այն ուժի մեջ կմտնի արդեն 2014 թվականի սկզբին:   

Սպասվում է, որ եվրոպական 11 երկրում նոր հարկատեսակի ներդրման արդյունքում պետական գանձարանի  տարեկան լրացուցիչ մուտքները կավենանան 30-35 մլրդ եվրոյով: 

Ըստ վերլուծաբանների` նոր հարկատեսակի ընդունման արդյունքում հարկման ենթակա կլինեն ֆինանսական կառույցների միջև իրականացվող գործառնությունների շուրջ 85%-ը: 

Ներկայում ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկատեսակի ներդրմանը կողմ են արտահայտվել Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովենիան, Իտալիան, Իսպանիան, Սլովակիան, Էստոնիան:  Հատկանշական է, որ այս երկրներն առանձին-առանձին կարող են փոփոխել նոր հարկատեսակի դրույքաչափերը:

Հարկի կիրառմանը դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64