Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
8 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱՐԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
05/04/2013 11:57
Կիսվել

8 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱՐԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեկնարկում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի եվ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը: Այս կապակցության ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ներկայացնելով ուսանողներին տրամադրվող վարկերի վերաբերյալ 8 կարևոր հարց.

1. Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Հաշվի առնելով բարձրագույն կրթության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և մրցունակության բարձրացման գործընթացում, ինչպես նաև բարձրագույն կրթության ընդլայնմանը խոչընդոտող արգելքներից մեկը մատչելի ֆինանսների բացակայությունը՝ ՀՀ կառավարությունը ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախաձեռնել է ուսանողներին հասանելի վարկերի տրամադրման գործընթացը: Ուսանողական վարկը ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառող ուսանողի ուսուցման վճարի պարտավորության մարման (ամբողջությամբ, կամ մասնակի) նպատակով տրամադրված սպառողական վարկն է:

2. Ո՞ՐՆ Է ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողներին և նպաստել գիտելիքահեն ներուժի զարգացմանը:

3. ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐԻՑ

Ծրագիրը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:

4. ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍԱՆՈՂ ԱԿՆԿԱԼԵԼ

Յուրաքանչյուր ուսանողի ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը կտրամադրվի 1.800.000 ՀՀ դրամ, առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

5. Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար (կմարվեն միայն տոկոսագումարները):

6. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵԼՈՒ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Ուսանողներին ուսումնական վարկերը կտրամադրվեն 12 տոկոս տարեկան դրույքաչափով: Ուսանողներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնական վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 2 տոկոսային կետին համարժեք մասը: 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնական վարկերից մեկ ուսումնական տարվա արդյունքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած բոլոր ուսանողների համար պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը:

7. Ի՞ՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ

Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկի միջնորդավճար չի նախատեսվում, ուսանողներին ուսումնական վարկերը տրամադրվում են անկանխիկ. վարկի գումարը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատություններին: Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ապահովությունը ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությունն է: Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մարման եղանակը ամսական անուիտետային վճարներն են: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

8. Ո՞Ր ԲԱՆԿԵՐՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՅՍ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԿԵՐԸ

ՀՀ առևտրային մի շարք բանկեր արդեն իսկ մասնակցում են նշված ծրագրին:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98