Տնտեսական

USD BUY - 384.00+0.00 USD SELL - 386.00-1.00
EUR BUY - 447.00+0.00 EUR SELL - 457.00-1.00
OIL:  BRENT - 68.64+2.25 WTI - 67.01+2.38
COMEX:  GOLD - 3358.30+0.26 SILVER - 36.60+1.61
COMEX:  PLATINUM - 1414.50+3.32
LME:  ALUMINIUM - 2620.00+0.83 COPPER - 10013.00+0.80
LME:  NICKEL - 15302.00+0.63 TIN - 33714.00+0.16
LME:  LEAD - 2059.50+1.05 ZINC - 2757.50+1.60
FOREX:  USD/JPY - 143.79+0.22 EUR/GBP - 1.1791-0.08
FOREX:  EUR/USD - 1.1791-0.08 GBP/USD - 1.3623-0.87
STOCKS RUS:  RTSI - 1127.56-1.46
STOCKS US: DOW JONES - 44484.42-0.02 NASDAQ - 20393.13+0.94
STOCKS US: S&P 500 - 6227.42+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 39762.48-0.56 TOPIX - 2826.04-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24221.41+0.62 SSEC - 3454.79-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 8774.69-0.12 CAC40 - 7738.42+0.99
STOCKS EUR:  DAX - 23790.11+0.49
02/07/2025  CBA:  USD - 384.51-0.81 GBP - 526.78-3.92
02/07/2025  CBA:  EURO - 452.41-2.65
02/07/2025  CBA:  GOLD - 41401+675 SILVER - 451.29+5.62
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԱՆԳԱՄ
05/04/2013 15:35
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԱՆԳԱՄ

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտահանման համախառն ծավալի 34.2%-ը բաժին է ընկել Եվրամիության անդամ երկրներին: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս երկու ամսում մեր երկրից Եվրոպա է արտահանվել 82,6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով: 

Ըստ ներկայացված տվյալների` արտահանման ոլորտում ՀՀ հիմնական եվրոպական գործընկեր-երկրներն են Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Բելգիան, Իսպանիան և Դանիան:  Ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա արդյունքներով Գերմանիային բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 10,6%-ը, Միացյալ Թագավորությանը՝ 6,8%, Բելգիային՝ 5,5%-ը, Իսպանիային՝ 3,8%-ը, իսկ  Դանիային՝ 3,5%-ը:

Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին Հայաստանի հետ առևտրային գործառնություններում այս 5 երկրներից առավել զգալի աճ գրանցել է Միացյալ Թագավորությունը՝ շուրջ 232 անգամ:

Միևնույն ժամանակ, Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալներն աճել են շուրջ 43%-ով: Իսպանիա արտահանումը կրճատվել է 25%-ով: Բելգիա արտահանումն աճել է 9,8%-ով:

02/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.51
-0.81
Եվրո (EUR)
452.41
-2.65
Ռուբլի (RUR)
4.8926
-0.0166
Լարի (GEL)
141.37
-0.24
41401
+675
Արծաթ
451.29
+5.62