Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ռուսաստանում հոկտեմբերի 8-14-ը տարեկան գնաճը կազմել է 8.51%
17/10/2024 14:04
Կիսվել

Ռուսաստանում հոկտեմբերի 8-14-ը տարեկան գնաճը կազմել է 8.51%

Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 8-14-ը տարեկան գնաճը պահպանվել է գրեթե նախորդ շաբաթվա մակարդակում և կազմել 8.51%: Այս մասին ասվում է ընթացիկ գնային վիճակագրության վերանայման զեկույցում, որը պատրաստել է դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։

«2024 թվականի հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում սպառողական գնաճը դանդաղել է մինչև 0.12%։ Տարեկան գնաճը կազմել է 8.51%»։

Նշվում է, որ պարենային ապրանքների ոլորտում հաշվետու շաբաթվա ընթացքում գները փոխվել են 0.24%-ով։ Մրգի և բանջարեղենի գները շարունակել են նվազել, այլ պարենային ապրանքների գների դինամիկան կազմել է 0.28%: Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների հատվածում գների աճի տեմպերը նվազել են մինչև 0.09%, շարունակվել է էլեկտրական և կենցաղային տեխնիկայի գների նվազումը, իսկ ավտոմեքենաների, դեղորայքի և բենզինի թանկացումը դանդաղել է։

Ծառայությունների ոլորտում գները նվազել են 0.14%-ով, իսկ առողջարանային ծառայությունների գները շարունակել են նվազել։ Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-7-ը տարեկան գնաճը 8.57%-ից դանդաղել է մինչև 8.52%:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը բարձրացրել է ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը նախկին 5.1%-ից մինչև 7.3%։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85