Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.24-1.48 WTI - 97.47-1.63
COMEX:  GOLD - 4539.80+0.19 SILVER - 76.41+0.74
COMEX:  PLATINUM - 1967.00+1.44
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159+0.04 EUR/GBP - 1.1608-0.09
FOREX:  EUR/USD - 1.1608-0.09 GBP/USD - 1.3422-0.01
STOCKS RUS:  RTSI - 1185.63+1.14
STOCKS US: DOW JONES - 50285.66+0.55 NASDAQ - 26293.10+0.09
STOCKS US: S&P 500 - 7445.72+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10443.47+0.11 CAC40 - 8086.00-0.39
STOCKS EUR:  DAX - 24606.77-0.53
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
05/04/2013 17:44
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Հայաստանի Ազգային գրադարանում կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը:

Նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013թ. մրցանակաբաշխության արդյունքները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, «Լավագույն կին գործատու» են ճանաչվել Երևանից` Աննա Խաչատուրովան, Լոռու մարզից` Մարգարիտա Չոբանյանը, «Լավագույն կին նորարար նախաձեռնող»` Արևիկ Սարգսյանը և Նելլի Ավետիսյանը, «Լավագույն կին բարեգործ»` Լոռու մարզից՝ Զարուհի Անդրիասյանը և Գեղարքունիքի մարզից՝ Անուշ Բադալյանը: «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել են Երևանից` Կարինե Դնոյանը և Լոռու մարզից` Ռուզաննա Դանիելյանը:

«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգին մասնակցության հայտ ներկայացրած մինչև 35 տարեկան երիտասարդ կին գործարարներից հաղթող են ճանաչվել Արևիկ Սիմոնյանը և Հասմիկ Ազոյանը` Երևանից: Իսկ «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում, որը նախատեսված է 2012-2013թթ. ընթացքում իրենց բիզնեսը նախաձեռնած ու գրանցած կանանց համար, լավագույնի մրցանակին են արժանացել Կոտայքի մարզից` Սեդա Աֆյանը և Գեղարքունիքի մարզից` Աննա Գաբրիելյանը:

Տիգրան Սարգսյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաև «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:

Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողականությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով հատուկ մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների` ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի, ԵԱՀԿ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ասիական զարգացման բանկի կողմից:

Նիստում հայտարարվել է նաև «Լավագույն լրագրող՝ գենդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2013 թվականի մրցանակաբաշխության մասին, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի տարեվերջյան նիստում: «Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ», «Լավագույն ռադիոռեպորտաժ» և «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգերում հայտարարված մրցույթի նպատակը հաջողակ գործարար կանանց հետաքրքիր պատմությունների լուսաբանումն է:

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32