Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ստեղծել BRICS ֆինանսական համակարգ
23/10/2024 19:13
Կիսվել

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ստեղծել BRICS ֆինանսական համակարգ

BRICS-ի երկրները քննարկում են ֆինանսական համակարգի ստեղծման հնարավորությունը, որը կնվազեցնի ծախսերը կոմերցիոն հարաբերություններում, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Կազանում կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ BRICS Նոր զարգացման բանկն այս տարի կտոնի իր տասնամյակը։ Ֆինանսական հաստատությունը «դիտարկում է ավելի քան 100 նախագիծ, որոնց արժեքը գերազանցում է 100 միլիարդ դոլարը»,- ասաց Լուլա դա Սիլվան:

Նրա խոսքով, շատերը «ցանկանում են աշխարհը բաժանել ընկերների և թշնամիների, բայց տուժում են խոցելի քաղաքացիները», ովքեր «ցանկանում են աշխատանք, սնունդ, որակյալ առողջապահություն, դպրոց, առողջ ապրելակերպ՝ առանց կլիմայական ցնցումների, աշխարհ առանց զենքի և անմեղների սպանության»։

Լուլա դա Սիլվան հավելել է, որ BRICS-ում Բրազիլիայի նախագահության նպատակն է լինելու միավորել իր անդամներին հավասար պայմաններով։

Լուլա դա Սիլվան չի եկել Կազան, նա գագաթնաժողովին մասնակցել է տեսահոլովակի միջոցով։ Միջոցառումից քիչ առաջ Բրազիլիայի նախագահն ընկել է իր լոգարանում, և վնասել գլխի հետևի հատվածը։ Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել գալ Ռուսաստան և անձամբ մասնակցել գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեմաներն են բազմակողմանիության ամրապնդումը, նոր անդամների ինտեգրումը և տարածաշրջանային հակամարտությունների լուծումը։ Միջոցառմանը կմասնակցեն 36 պետությունների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Կրեմլը։ Գագաթնաժողովից հետո նախատեսվում է Կազանի հռչակագրի ընդունումը։

Նշենք նաև, որ Իրանի նախագահը կոչ է արել BRICS երկրներին մտածել ազգային արժույթների վրա հիմնված հաշվարկային միասնական համակարգի կատարելագործման մասին։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88