ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԶԲԱՂՎԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ
Անցյալ տարվա փետրվարին հայտարարվել էր Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին: Ըստ այդմ՝ չինական «Ֆորչյուն օիլ» ընկերությունը պետք է 500 մլն ԱՄՆ դոլար ներդներ հանքավայրի շահագործման համար:
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է, որ որոշ տեղեկություններով՝ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից:
Այս տեղեկությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի հաստատել և չի էլ հերքել:
Նշենք, որ չինացիները կանխիկ 24 մլն ԱՄՆ դոլարով գնել էին հանքի շահագործման իրավունքին տիրապետող՝ օֆշորային գոտում գրանցված 300 ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով մի ընկերության բաժնետոմսերի որոշ մասը: Հայտնի է, որ այս ընկերությունը պատկանում է Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին: