Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 30-ից կբարձրացնի ցորենի արտահանման մաքսատուրքը
27/10/2024 18:15
Կիսվել

Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 30-ից կբարձրացնի ցորենի արտահանման մաքսատուրքը

Ռուսաստանի Դաշնությունից ցորենի և մեսլինի (ցորենի և աշորայի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը 2024 թվականի հոկտեմբերի 30-ից կբարձրացվի մինչև 2,272․9 ռուբլի՝ մեկ տոննայի դիմաց ներկայիս 2,121․2 ռուբլի դրույքաչափի փոխարեն,ասվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության նյութերում։

Գարու մաքսատուրքը կկազմի 802․4 ռուբլի՝ նախկին 389․7 ռուբլու փոխարեն։ Եգիպտացորենի մաքսատուրքը 2,671․7 ռուբլուց կհասցվի 2,702․1 ռուբլու մեկ տոննայի դիմաց:

Ցորենի արտահանման մաքսատուրքը հաշվարկվում է 220 դոլար մեկ տոննայի համար, գարու համար՝ 186․6 դոլար, եգիպտացորենի համար՝ 214․7 դոլար մեկ տոննայի դիմաց։

Հունիսի վերջին Ռուսաստանի կառավարությունը ճշգրտել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի հաշվարկները. ցորենի, մեսլինի, գարու և եգիպտացորենի արտահանման բազային գներն ավելացվեցին 1,000 ռուբլով մեկ տոննայի դիմաց։ Այսպես, ցորենի և մեսլինի արտահանման հիմնական գները 17 հազար ռուբլուց բարձրացվել են մինչև 18 հազար ռուբլի, գարու և եգիպտացորենի գները՝ 15,875 ռուբլուց մինչև 16,875 ռուբլի:

Հացահատիկի արտահանման վրա լողացող մաքսատուրքերը Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 2021 թվականին։ Մաքսատուրքը բազային գնի և ինդիկատիվ գնի տարբերության 70%-ն է։ Այն հաշվարկվում է շաբաթական՝ ելնելով մոսկովյան բորսայում գրանցված արտահանման պայմանագրային գների հիման վրա։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52