Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԽՈՐԱՑՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
10/04/2013 14:42
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԽՈՐԱՑՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախարարի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը. «Մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Միրոսլավ Լայչակն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ քաղաքական համագործակցությունը և նշել, որ այն լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ոլորտում կապերի զարգացման համար: Սլովակիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել այս օրերին Երևանում անցկացվող հայ-սլովակյան բիզնես ֆորումի արդյունքներից, ինչը, նրա կարծիքով, մեծապես կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի զգալի բարձրացմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են դեղագործության, ոսկեգործության բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին սլովակյան ընկերությունների հնարավոր մասնակցությանն առնչվող հարցեր: 

«Մենք հետևում ենք Ձեր երկրի առաջընթացին, ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ հատկապես եվրաինտեգրման ճանապարհին զգալի արդյունքների հասնելու համար: Տեսնում ենք, որ Հայաստանը նպատակային և հետևողական կերպով զարգացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ առանց որևէ խնդիրների: Ուրախ եմ, որ Ձեր երկիրն Արևելյան գործընկերության ծրագրի հաջող մասնակիցներից մեկն է, ինչը կհաստատվի նաև տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովում»,- ասել է Սլովակիայի ԱԳ նախարարը: 

Վերջինս իր երկրի օժանդակությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հաջող իրականացման և եվրոինտեգրման գործընթացում:  

Հանդիպման ընթացքում Միրոսլավ Լայչակը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույնները, ինչպես նաև Սլովակիա այցելելու հրավերը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01