Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
11/04/2013 11:18
Կիսվել

ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Ուսանող Սերգեյ Գրիգորյանը ՀՀ վերքննիչ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի վճռի, որով մերժվել է Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության դեմ իր ներկայացված բողոքը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Նշենք, որ ներկայացված բողոքով հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել ՊԵԿ-ի 2012թ. հուլիսի 25-ի որոշումը: Այդ որոշմամբ ՊԵԿ-ը Գրիգորյանին մերժել էր «գործարքի գնի» մեթոդով մաքսազերծել Ճապոնիայից ներկրված ավտոմեքենան: Հայցվորը պահանջում է նաև ֆինանսների նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել պետական տուրքի գումարը, ինչպես նաև՝ այս ժամանակահատվածում մաքսային պահեստում տարածք զբաղեցնելու համար պահանջվող օրական 1300 դրամ գումարը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսին Սերգեյ Գրիգորյանն անձնական օգտագործման նպատակով Ճապոնիայից Հայաստան է ներկրել 10 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2004թ. արտադրության MERCEDES-BENZ  CLK 320 մակնիշի ավտոմեքենա: Մինչ ՀՀ հասնելը մեքենայի տեղափոխման համար կատարված վճարումների բոլոր փաստաթղթերը  նա ներկայացրել է մաքսատուն, սակայն մաքսավորները դրանք թերի են համարել և կիրառել են «հսկիչ գին»: Ընդ որում՝ ոչ թե գործարքային գինն է ընդունվել որպես հիմք, այլ այն, ինչ գնով այդ ավտոմեքենան վաճառվում է Հայաստանում (17.5 հազար ԱՄՆ դոլար): Ստացվում է, որ Սերգեյ Գիրգորյանը պետք է վճարի 6000 ԱՄՆ դոլար այն դեպքում, երբ «գործարքի գնի» մեթոդի կիրառման դեպքում մաքսազերծումը կարժենար ընդամենը 4000 ԱՄՆ դոլար:

Վերջերս գործը քննվել է ՊԵԿ-ի հետաքննության վարչությունում, որի որոշումը սպասվում է հաջորդ շաբաթ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11