Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի նվիրված հանդիսավոր նիստը
01/11/2024 21:06
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի նվիրված հանդիսավոր նիստը

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը։

Միջոցառումն ամփոփեց Ֆակուլտետի հոբելյանական միջոցառումները, որոնց գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։

Կարմիր գորգի արարողությունից հետո միջոցառման շուրջ 1300 հյուրը ներկա գտնվեց նիստի բացմանը, որին ելույթով ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ֆակուլտետի հետ երկարամյա արդյունավետ աշխատանքի և գիտակրթական նախաձեռնություններին մեծապես աջակցելու համար Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին շնորհվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի  հուշամեդալ։

Միջոցառմանը ցուցադրվեց ֆակուլտետի մասին հատուկ տեսաֆիլմը՝ շրջանավարտների հիշողություններով և  ֆակուլտետի՝ նրանց կյանքում ունեցած դերի մասին պատմություններով։

Ֆակուլտետում հոբելյանական տարին նշվեց մի շարք կարևոր միջոցառումներով, մասնավորապես, հոկտեմբերի 8-ից 10-ը անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատմության ամենակարևոր գիտաժողովներից մեկը։ «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Ազորեի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջադեմ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական:

«ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ֆակուլտետը ավանդաբար պրոֆեսիոնալ կադրեր է պատրաստում, որոնցից շատերը տարիներ շարունակ մեծապես նպաստել և նպաստում են պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող կառույցների զարգացմանը թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ դրանից դուրս։ Ուրախ եմ, որ ֆակուլտետը շարունակում է կրթել և ոգեշնչել նոր սերունդներին նույնպես, և հպարտ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է այս առաքելությանը»,- ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը նույնպես ֆակուլտետի շրջանավարտ է:

«Հոբելյանը հիանալի առիթ է արժևորելու ձեռքբերումները և նախանշելու անելիքները: Շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետը քայլ առ քայլ, վստահորեն առաջ է շարժվում: Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր առաքելությանը, և այդ ճանապարհին Ֆակուլտետի համար կարևոր նախաձեռնություններում մեր կողքին են մեր գործընկերները:  Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն արդյունավետ և ընդգրկուն համագործակցության հարուստ փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Ֆակուլտետի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Մենք բարձր ենք գնահատում Բանկի հետ մեր ամուր գործընկերությունը և լիահույս ենք, որ երկկողմ փոխգործակցության նոր նախագծեր ևս կկարողանանք կյանքի կոչել: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:

Բիբլոս Բանկ Արմենիան Ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես, 2023 թ. Բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ։

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25