
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԿՆՔՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև համատեղ կինոարտադրության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Փաստաթուղթը, ի թիվս մի շարք դրույթների, սահմանում է նաև համատեղ ֆիլմի համար յուրաքանչյուր Կողմի կինոարտադրողի և Կողմերի իրավասու մարմինների ներդրումների հարաբերակցությունը. համատեղ ֆիլմարտադրողները համատեղ են տիրապետում ֆիլմի հետ կապված նյութական և ոչ նյութական իրավունքներին։ Ֆրանսիան համատեղ կինոարտադրության համաձայնագիր է կնքել 52 երկրի, այդ թվում նաև Վրաստանի հետ։