ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՎՐՈԳՈՏՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ԿԱԶՄԵԼ Է 10.4 ՄԼՐԴ ԵՎՐՈ
2013 թվականի փետրվարին Եվրոգոտու արտաքին առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել է շուրջ 10,4 մլրդ եվրո: Նշենք, որ հունվարին գրանցվել էր առևտրային հաշվեկռի պակասուրդ, որը կազմել էր 4,7 մլրդ եվրո:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ փետրվարին Եվրոգոտու արտահանման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 1%-ով և կազմել 148,6 մլրդ եվրո, իսկ ներմուծումը կրճատվել է 7%-ով և կազմել 138,3 մլրդ եվրո:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում Եվրամիության անդամ երկրներում առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել է 1,8 մլրդ եվրո: