Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՌՈՍՆԵՖՏՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՐՈՂ Է ԳՆԵԼ ՆԱԻՐԻՏԸ
15/04/2013 18:00
Կիսվել

ՌՈՍՆԵՖՏՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՐՈՂ Է ԳՆԵԼ ՆԱԻՐԻՏԸ

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չի բացառել և հնարավոր է համարել, որ «Նաիրիտ» գործարանի նոր սեփականատեր կդառնա ռուսական հզոր «Ռոսնեֆտ» ընկերությունը: Այս մասին գրում է առաջին լրատվականը՝ ընդգծելով, որ վերջին մի քանի ամիսներին էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու երեք ընկերությունների առաջարկներ է քննարկել:

«Արմեն Մովսիսյանը չմանրամասնեց, թե դրանք ինչ ընկերություններ են կամ որ երկրներից, բայց հաստատեց, որ «Ռոսնեֆտը» դրանցում չի եղել: Ռոսնեֆտը նոր է սկսել»,- գրում է կայքը:

«Ռոսնեֆտը աշխարհի ամենահզոր ընկերություններից մեկն է: Եթե նրանք այսօր ցանկություն են հայտնել ուսումնասիրելու Հայաստանի էներգետիկ դաշտը՝ համարելով, որ կարելի է նաև այստեղ ծավալվել, դա ՀՀ-ի համար բավականին մեծ հաջողություն է: Աշխարհի խոշորագույն ընկերությունը, իր բոլոր հնարավորություններով հանդերձ, ցանկություն է հայտնել նաև Հայաստան մտնել»,- նշել է Արմեն Մովսիսյանը:

Նշենք, որ վերջերս Իգոր Սեչինը Հայաստան էր այցելել և հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա օդանավակայանից անմիջապես հետո գնացել էր «Նաիրիտ»:

Լրատվականը շարունակում է. «Ի պատասխան մեր դիտարկմանը՝ չէ՞ որ ՀՀ էներգետիկ գրեթե ողջ ոլորտը ՌԴ-ի ձեռքում է, և եթե այդ երկիրը վերցնի նաև նավթամթերք մատակարարելու շուկան, մեր երկրում կդառնա էներգետիկ մոնոպոլիստ, Ա. Մովսիսյանը հակադարձել է. «Այսօր ամբողջ Եվրոպայում է ՌԴ-ն մոնոպոլիստ, դուք Հայաստանի մասի՞ն եք խոսում»:

Ի պատասխան լրատվականի մեկ այլ դիտարկմանը, որ ՌԴ-ն իր էներգետիկ մահակը ողջ աշխարհի վրա թափ է տալիս՝ քաղաքական հարցեր լուծելու համար, իսկ ՀՀ էներգետիկ ողջ շուկան ՌԴ-ին տալով՝ մեր երկրի՝ առանց այդ էլ մեծ կախվածությունն էլ ավելի կխորանա՝ նախարարը հայտնել է. «Ամեն դեպքում ինչ էլ մենք անենք, զուտ կոմերցիոն բնույթ է ունենալու: Որևիցե կախվածություն չկա, որովհետև հարաբերությունները զուտ տնտեսական են և կրում են կոմերցիոն բնույթ»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01