ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ 750 ՄԼՆ ԵՎՐՈ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Վերջերս մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ «Կռունկ էյր» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի ավիացիայի շուկայում ներդնել 750 մլն եվրո գումար: Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը «168 ժամի» հետ զրույցում խոսել է այս հայտարարության մասին և նշել, որ ընկերության հայտարարությունը խիստ զարմանալի է, քանի որ այդքան գումար ներդնելու անհրաժեշտություն չկա:
«Ավելի քիչ գումարով կարելի է ներդրումներ անել: Հայաստանի ավիացիայի ռեեստրում այդպիսի ընկերություն չկա, հավաստի չեմ համարում նաև այդ գումարների ներդնումը», – նշել է Արտյոմ Մովսեսյանը: