Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 23.72 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
14/11/2024 13:39
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 23.72 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23․72 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 10․04 մլրդ դոլարով կամ 73․46%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․76 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99․23%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 4․6 մլրդ դոլար, աճ՝ 534․23%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 2․08 մլրդ դոլար, աճ՝ 34․69%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 520․6 մլն դոլար, աճ՝ 2․66%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 348․8 մլն դոլար, անկում՝ 29․59%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 323․2 մլն դոլար, անկում՝ 40.99%։ Յոթերորդը Իտալիան է՝ 315․3 մլն դոլար, անկում՝ 0.31%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 241․4 մլն դոլար, աճ՝ 23․98%։ Իններորդն Իրաքն է՝ 155․3 մլն դոլար, աճ՝ 12․78%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 152․1 մլն դոլար, աճ՝ 5․66%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 92․31%-ով և կազմել 10․1 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 9․98 մլրդ դոլար, աճ՝ 94․38%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 16․89%-ով և կազմել 1․7 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 86․83%-ով և կազմել 11․93 մլրդ դոլար։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85