Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
22/11/2024 11:36
Կիսվել

Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է

Վրաստանի անշարժ գույքի ոլորտում եկամտաբերությունը 10.5% է: Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ համեմատած այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Արևելյան Եվրոպայի մի մասը: Այս կարծիքին է Noble Real Estate-ի համահիմնադիր Վաժա Մեբաղիշվիլին:

Նրա խոսքով, Թբիլիսիում անշարժ գույքի գները զգալիորեն ցածր են, քան Երևանում, ինչը պայմանավորված է շուկայում առաջարկի պակասով: Սակայն շահութաբերության մակարդակը Վրաստանում ավելի բարձր է, քան Հայաստանում:

«Մենք կարծում էինք, որ Վրաստանում և Թբիլիսիում անշարժ գույքն ամենաթանկն է այս տարածաշրջանում։ Բայց դա այդպես չէ: Հայաստանում անշարժ գույքը, կարելի է ասել, շատ ավելի թանկ է, թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի առումով: Դա բացատրվում է նրանով, որ Հայաստանում չկա այնպիսի բում, ինչպիսին Վրաստանում է, և ոլորտն այնքան զարգացած չէ, որքան մերը: Պետք է նշել, որ Վրաստանում շատ ընտանիքներ կախված են անշարժ գույքի վարձակալությունից», – նշել է անշարժ գույքի վրացի փորձագետը:

Համեմատության համար նա նշել է, որ Վրաստանում անշարժ գույքի եկամտաբերությունը կազմում է 10.5%, իսկ Հայաստանում՝ 7.3% է, թեև Երևանում անշարժ գույքի գներն ավելի բարձր են, քան Թբիլիսիում:

«Վրաստանում թանկացման միտում կա: Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ երկիրն ավելի գրավիչ է դառնում: Օտարերկրացիները գալիս են այստեղ, բնակարաններ վարձում, բիզնեսները տեղափոխում մեր երկիր և վարձակալում գրասենյակային տարածքներ, թեև վերջերս որոշ գրասենյակային տարածքներ թափուր են դարձել, չնայած մինչ այդ դրանք ամբողջությամբ զբաղեցված էին»,- ասել է Վաժա Մեբաղիշվիլին:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88