Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆՆ»  ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
19/04/2013 12:14
Կիսվել

ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆՆ» ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանում մեկնարկել է «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը:

Այն կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումը (IFTTA): 

Նախատեսվում է, որ համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև IFTTA-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը:

Համաժողովին մասնակցելու  համար տարբեր երկրներից Հայաստանի մայրաքաղաք են ժամանել զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ, այդ թվում փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: 

Համաժողովի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում: Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն զբոսաշրջության զարգացմանը, պլանավորմանը, մրցակցությանը, սպառողների պաշտպանությանը, օրենքների ներդաշնակեցմանը և համապատասխանեցմանը, ուղևորների իրավունքներին և այլընտրանքային վեճերի լուծմանը վերաբերող հարցեր: Համաժողովի արդյունքում հայաստանյան գործընկերները կմշակեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի իրավանորմատիվային դաշտի բարեփոխման և արդիականացման գործողությունների ընդհանուր պլան:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29