Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
2024-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 0․2%-ով
05/12/2024 13:35
Կիսվել

2024-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 0․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0․2%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ աճել է 0․4%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 2.3%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-նոյեմբերի համեմատ աճել են 5.5%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 1.3%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 0.2%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի տոսի համեմատ նվազել են 1.7%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 1.1%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 8.9%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 0․4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 5․6%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 3.1%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 1․1%-ով։

Սննդամթերքի գներ: 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.1% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.6-4.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.2%-ով:

2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 1.8%, լոբու՝ 3.6%, ալյուրի՝ 5.1%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%, 1.9% և 1.4% գնաճ: Մակարոնեղենի գինը 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ նվազել է 6.3%-ով, հրուշակեղենինը՝ 2.5%-ով, թարմ կաթինը՝ 2.1%-ով, բրնձինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.3%, 0.4%, 0.4%, 1.2% գնաճ:

2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թռչնամսի՝ 3.9%, խոզի մսի՝ 3.4% գնանկում, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5% և 0.2% գնաճ: Կարագի գինը 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ աճել է 2.8%-ով, գառան մսինը՝ 4.8%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.4%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.5%, 0.3%, 4.0%-ով: Ձվի գինը 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.4%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ պահպանվել է գնի նախորդ ամսվա մակարդակը:

2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ թեյի գինն աճել է 3.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3%, 2.3%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.0%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 6.2%-ով: 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ ալկոհոլային խմիչքի գները աճել են 7.4%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8%-ով:

Միաժամանակ, 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 17.2%-ով, հաճարինը` 6.0%-ով, բլղուրինը՝ 1.7%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 0.6%, 0.2%-ով: 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ մարգարինի գինը նվազել է 13.2%-ով, պանրինը՝ 4.8%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% և 0.4%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 8.1%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 22.0% գնաճ:

2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 3.0%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ`1.1% գնաճ: 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 13.90%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.26 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 2.1%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.2%-ով, մեկում գրանցվել է 0.3% գնանկում, իսկ մեկում էլ գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1%-ով:

2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.7% և 0.9% գնանկում: 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6.0% և 9.9%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 5.5% և 9.1% գնանկում: 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 28.6%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 13.6% գնանկում, ընդ որում, 2024թ. նոյեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 146.3 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ սակագներն աճել են 3.0%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% նվազում:

2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2-0.1%-ով, մեկում արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ մեկում էլ գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.3% և 0.5% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2024թ. նոյեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.4% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.5% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.0% հավելաճ: 2024թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ այկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 389.0 դրամ, ինչը 3.4%-ով ցածր է 2023թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (402.5 դրամ):

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54