Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ԿԻՊՐՈՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 15 ՄԼՐԴ ԵՎՐՈՆ
23/04/2013 12:07
Կիսվել

ԿԻՊՐՈՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 15 ՄԼՐԴ ԵՎՐՈՆ

2012 թվականին Կիպրոսի պետական պարտքը զգալի աճել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարվա արդյունքներով Կիպրոսի պետական պարտքը կազմել է 15,35 մլրդ եվրո կամ երկրի ՀՆԱ-ի 85,8%-ը: Նշենք, որ 2011 թվականին Կիպրոսի պետական պարտքը կազմել էր 12,778 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի 71,1%-ը:

2012 թվականին գրանցած պետական պարտքի տարեկան աճի ցուցանիշով Եվրոգոտու անդամ երկրների շարքում Կիպրոսը զիջել է միայն Իսպանիային:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Եվրոգոտու անդամ երկրներում պետական պարտքի ցուցանիշը միջինում կազմել է ՀՆԱ-ի 90,6%-ը՝ 2011 թվականին արձանագրված 87,3%-ի դիմաց:

Հատկանշական է, որ հաշվետու տարվա արդյունքներով Եվրոգոտու անդամ 17 երկրից միայն 6-ին է հաջողվել բյուջեի պակասուրդը սահմանել ՀՆԱ-ի 3%-ից ցածր մակարդակում:

Նշենք նաև, որ 2012 թվականին Կիպրոսի ՀՆԱ-ն կազմել է 17,887 մլրդ եվրո՝ 2011 թվականին արձանագրված 17,979 մլրդ եվրոյի դիմաց: Երկրի բյուջեի պակասուրդը կազմել է 1,127 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի 6,3%-ը:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11