Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2024-ին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի կանխատեսումը
09/12/2024 12:10
Կիսվել

2024-ին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի կանխատեսումը

2024-ին Ռուսաստանում գնաճը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի Ռուսաստանի Բանկի հոկտեմբերյան կանխատեսումը (8-8.5%): Այս մասին ասել է Կենտրոնական բանկի ղեկավարի խորհրդական Կիրիլ Տրեմասովը:

«Մենք արդեն շեղվում ենք հոկտեմբերյան գնաճի կանխատեսումից. ԿԲ-ի կանխատեսումը 8-8.5% էր, մինչդեռ նոյեմբերի նախնական տվյալներով կարելի է ասել, որ շատ մեծ հավանականությամբ այս տարի գնաճը կգերազանցի ԿԲ-ի պաշտոնական կանխատեսումը: Ավելին, իմ անձնական կարծիքն այն է, որ այս տարի գնաճը կարող է գերազանցել 9%-ը, այսինքն՝ 2025 թվական ենք մտնում ավելի բարձր ցուցանիշով: Այս մասով կանխատեսումից շեղումը միանգամայն ակնհայտ է»,- ասել է պաշտոնյան:

Նաև, նրա կարծիքով, բացարձակ վստահություն չկա, որ հիմնական ցուցանիշը հաջորդ տարի կսկսի նվազել: Կենտրոնական բանկի ղեկավարի խորհրդականը նաև նշել է, որ փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումների համար անհրաժեշտ է ուշադիր հետևել տնտեսության շեղմանը կարգավորողի բազային կանխատեսումից:

«Ուզում եմ շեշտել, որ մեզ ժամանակ է պետք, որ ապահովենք դեզինֆլյացիոն գործընթացների կայունությունը, գնաճի վերադարձը 4%-ին: Կարծում եմ՝ մեզնից կպահանջվի առնվազն 2-3 եռամսյակ, հնարավոր է՝ ավելին համոզվելու համար, որ այս դեսինֆլյացիոն միտումները կայուն են»,- նշել է Տրեմասովը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08