Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՎԶԵԲ-ը և ԵՄ-ը խթանում են կապիտալի շուկաների զարգացումը Հայաստանում
11/12/2024 19:07
Կիսվել

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ը խթանում են կապիտալի շուկաների զարգացումը Հայաստանում

Մեկնարկել է Կապիտալի շուկաների աջակցության համատեղ ծրագիրը՝ «Galt & Taggart» և «Ամերիա» ընկերությունների համագործակցությամբ։  

  • ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ընդլայնում են աջակցությունը հայաստանյան մասնավոր ընկերություններին։
  • Կապիտալի շուկաների աջակցության ծրագրի մեկնարկը Հայաստանում:
  • Մասնավոր հատվածի համար կապիտալի շուկաների ֆինանսական գործիքների հասանելիության խթանում։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ)՝  «Galt & Taggart» և «Ամերիա» ՓԲԸ-ն իրականացնող գործընկերների հետ համատեղ, մեկնարկում են Հայաստանում կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է աջակցել կապիտալի շուկայի գործիքներ, այս թվում՝ պարտատոմսեր և արժեթղթեր թողարկող հայաստանյան ընկերություններին՝ վերջիններիս կարիքներին համապատասխանեցված կարողությունների զարգացման և թողարկման հետ կապված ծախսերի դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով։

Ծրագիրը հիմնված է լինելու Հայաստանի կայուն նորմատիվ-իրավական դաշտի և կապիտալի շուկաների ենթակառուցվածքի վրա, ինչը թույլ կտա էլ ավելի ընդլայնել տեղական ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները և կօգնի ներգրավել ֆինանսավորում տեղական և միջազգային ներդրողներից: Սա, ի վերջո, կհանգեցնի տեղական մասնավոր հատվածի դիմակայունության և ճկունության բարձրացման՝ նպաստելով տնտեսական աճին։

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած ծրագրի մեկնարկային համաժողովին մասնակցեցին ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ կառավարության պաշտոնյաներ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր բանկեր և մասնավոր ընկերություններ, որոնք ծանոթացան ծրագրի մեխանիզմներին, ժամանակացույցին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում առաջարկվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության միջոցառումներին։

1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է 2 միլիարդ եվրո և իրականացրել 210 ծրագիր երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտներում։ Այդ ներդրումների 92 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04