Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 26․23 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
18/12/2024 12:09
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 26․23 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 26․23 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 10․6 մլրդ դոլարով կամ 67․56%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 10․88 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 91․40%-ով կամ 5․2 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 4․9 մլրդ դոլար, աճ՝ 455.99%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 2․3 մլրդ դոլար, աճ՝  35.55%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 593․1 մլն դոլար, աճ՝ 4.67%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 403․1 մլն դոլար, անկում՝ 25.80%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 356․7 մլն դոլար, անկում՝ 40.09%։ Յոթերորդը Իտալիան է՝ 351․6 մլն դոլար, անկում՝ 1.45%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 273․8 մլն դոլար, աճ՝ 26.97%։ Իններորդն Իրաքն է՝ 189․4 մլն դոլար, աճ՝ 26.25%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 173 մլն դոլար, աճ՝ 7.52%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 84.95%-ով և կազմել 11․25 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 11․13 մլրդ դոլար, աճ՝ 86.81%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 14.88%-ով և կազմել 1․92 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 78.53%-ով և կազմել 13․1 մլրդ դոլար։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85