Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ – 2013Թ. ՀՈՒՎԱՐ-ՄԱՐՏ
29/04/2013 15:18
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ – 2013Թ. ՀՈՒՎԱՐ-ՄԱՐՏ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որը հաշվետու եռամսյակում մեր երկրի պետական բյուջե է վճարել 13,2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝  2013 ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում հայտնվել են նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ը և «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ): Այս ընկերությունները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 3,83 մլրդ ՀՀ դրամ և 3,81 մլրդ ՀՀ դրամ ու զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

Այս տարվա առաջին երեք ամսում «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունը պետական բյուջե է վճարել 3,73 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր և հայտնվել մեր հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում: Առաջին հնգյակը եզրափակում է 2012 թվականի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Հաշվետու եռամսյակում ընկերությունը պետական բյուջե է վճարել 3,44 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-մարտ ամիսներին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ»-ը (2,74 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (2,554 մլրդ ՀՀ դրամ), «Սամ-Սեր Գրուպ»-ը, որի անունը կապվում է մեծ աղմուկ հանած գոմեշի մսի պատմության հետ (2,552 մլրդ ՀՀ դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (2,09 մլրդ ՀՀ դրամ) և «Գրանդ Տոբակո Հայ-կանադական Հ Ձ»-ն (1,87 մլրդ ՀՀ դրամ):  

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանի 10 խոշոր հարկատու ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 39,9 մլրդ ՀՀ դրամ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12