
ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Նախորդ շաբաթ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում «Զվարթնոց» մաքսատան «Ճառագայթային հսկողության» ծառայության անձնակազմի համար կազմակերպվել է դասընթաց՝ «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և վնասազերծում» թեմայով:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից՝ դասընթացին ներկա ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները բարձր են գնահատել մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված ուսումնական լսարանի տեխնիկական հագեցվածությունը, դասախոսական կազմի պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև համապատասխան մասանգիտական գրականության առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպել և΄ տեսական, և΄ գործնական դասընթացների փուլերը: