Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր
25/12/2024 17:36
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։

Դեպքերից մի քանիսի մասին առավել մանրամասն:

Այսպես, օրերս Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Է․Բ-ն սպիրտը շշալցնում է կոնյակի համար նախատեսված տարբեր չափերի շշերի մեջ ու այդ եղանակով պատրաստում է կոնյակներ: Վերջինս շշերի վրա  փակցնում է կրկնակի օգտագործված ակցիզային դրոշմապիտակներ և վաճառում տարբեր անձանց։  Ներքին անվտանգության, Հետաքննության ու օպերատիվ հետախուզության  վարչությունների  աշխատակիցները համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հսկիչ գնմամբ ձեռք են բերել 4 շիշ կոնյակ: Իսկ նշված հասցեում հայտնաբերել են 45 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչք, 28 կեղծ ակցիզային դրոշմապիտակ և 164 հատ կրկնվող QR-ով պիտակներ:  Հայտնաբերվել է նաև տարբեր տարողության 25 տարա, որոնցում առկա են եղել կոնյակի բուրմունքով սպիրտային հեղուկներ։

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում, ՀՀ  Հարկային օրենսգրքի  և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել է արձանագրություն: Հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող անձի նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննության: Հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքները և դրոշմապիտակները եղել են կեղծ:

Քանի որ արարքը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե: ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկ այլ դեպքով ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում իրացվում է «ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ընկերության արտադրանքը` «Գուբերնատոր» գրառմամբ, առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ։ Ռեստորանային համալիրում Ներքին անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունների աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր  372 շիշ առանց ակցիզային դրոշմանիշի ալկոհոլային խմիչք:

Կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցված, առանց ակցիզային դրոշմավորման ծխախոտի խմբաքանակի տեղափոխման դեպք: Օրերս Վրաստանից «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել մարդատար ավտոմեքենա:  ՊԵԿ ներքին անվտանգության, ինչպես նաև Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների կողմից ավտոմեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում քաղաքացու մեքենայի հատակից հայտնաբերվել է  2010 տուփ ծխախոտ։ Նշենք, որ հայտնաբերված  ծխախոտները Ս.Ս.-ն ձեռք է բերել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից:

Դեպքի առնչությամբ  կազմվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման արձանագրություն։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի    դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11