Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0.1% ԳՆԱՆԿՈՒՄ
30/04/2013 15:46
Կիսվել

ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0.1% ԳՆԱՆԿՈՒՄ

Ապրիլին, մարտ ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.4% գնանկումով:  Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7%, ինչը 0.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%):

Նշենք նաև, որ 2013 թվականի ապրիլին, 2012 թվականի ապրիլի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103.9%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 104.3%, ոչ պարենային ապրանքներինը` 105.2%, ծառայությունների սակագներինը` 102.4%: Միևնույն ժամանակ, հունվար-ապրիլին,  2012 թվականի հունվար-ապրիլի համեմատ, ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 103.2%, 103.1%, 105.5% և 102.3%:

Ապրիլին մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23