Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
ՀԱՅԱՍՏԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
02/05/2013 10:54
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ

Հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներմուծվել 7,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով շուրջ 100,1 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ կամ ձայնի, պատկերի  ու տվյալի ընդունման (հաղորդման) նմանատիպ այլ սարք: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր հանրապետություն բջջային հեռախոսների ներմուծումը կրճատվել է ավելի քան 40%-ով: Միևնույն ժամանակ, ներմուծված բջջային սարքերի մաքսային արժեքը կրճատվել է 30%-ով, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստան սկսել են ներմուծել համեմատաբար թանկ բջջային հեռախոսներ:

Հիշեցնենք, որ վերջերս «Բիզնես 24»-ի հետ զրույցում Samsung Electronics ընկերության հայաստանյան ներկայացուցչության շարժական սարքավորումների գծով պատասխանատու Աշոտ Բուդաղյանը նշել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում բջջային հեռախոսների հայաստանյան շուկայում նկատվել են նոր զարգացումներ. եթե 2011 թվականին սմարթոֆոնների շուկան բավականին փոքր էր, ապա արդեն 2012 թվականի կեսերից Հայաստանում գրանցվել է սմարթֆոնների վաճառքի կտուկ աճ: Աշոտ Բուդաղյանի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որը ինտերնետը դարձել է առավել հասանելի, և հայ սպառողներն էլ սկսել են գնահատել և առավել լիարժեք օգտագործել սմարթֆոնների հնարավորությունները:Այսօր միջին վիճակագրական հայ սպառողը նախընտրում է վճարել ավելի շատ և ունենալ բազմաֆունկցիոնալ հեռախոս: Արդյունքում, Հայաստանում վաճառվող հեռախոսների միջին գինը բարձրացել է:

Նշենք, որ 2012 թվականին Հայաստան էր ներմուծվել 1 մլն 47 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ: Դրանց ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 69,6 միլիոն ԱՄՆ դոլար:

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35